WEEKEND ԱՌԱՋԱՐԿ
Օգտվեք մեր WEEKEND առաջարկից և անցկացրեք Ձեր հանգստյան օրերը մեր հյուրատանը մինչև 7 անձով
Հյուրատունն իդեալական վայր է ընտանեկան հանգստի համար: Նախատեսված է մինչև 7 անձի համար: Ունի երկու ննջասենյակ և մեկ հյուրասենյակ: Գեղեցիկ բակ, տաղավար, մանղալ, շատ մոտ է հայտնի Ալեա այգուն` ընդամենը 350մ:
Օգտվեք մեր WEEKEND առաջարկից և անցկացրեք Ձեր հանգստյան օրերը մեր հյուրատանը մինչև 7 անձով
Ամրագրեք երեք և ավելի օր, ստացեք 20% զեղչ: Խնայեք 5.000 դրամ յուրաքանչյուր ամրագրած օրվա համար
Մենք աշխատում ենք նաև ՍՈՑՓԱԹԵԹՈՎ, այնպես որ ընտրեք Ձեզ հարմար տարբերակը և անցկացրեք Ձեր հանգիստը մեզ մոտ
Ձեր հանգստի համար
Ստեփանավանի տարածաշրջանը բավական հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, թանգարաններով, տարբեր ժամանցի վայրերով
լեռնային հեծանվասպորտի մրցաշար
Հեծանվորդների Ֆեդերացիան Ստեփանավանի համայնքապետարանի աջակցությամբ՝ հունիսի 15-16-ը, իրականացնում է երկար սպասված հոբելյանական #ՄարզայինԳավաթ 10-րդ նախագիծը՝ լեռնային հեծանվասպորտի մրցաշարը, որն այս տարի տեղի է ունենալու #Ստեփանավան համայնքում: Ստեփանավանում հեծանվային մշակույթի զարգացմանը միտված մեկնարկել են մի շարք նախագծեր և միջոցառումներ, որոնց շրջանակներում քաղաքում տեղադրվել են ԿԻՍԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ճանապարհային տեղեկատվական նշաններ և հեծանվային կայանատեղիներ: Հունիսի 15-ին նախատեսվում է տեղադրված նշանների ու կայանատեղիների բացման արարողությունը, այնուհետև կմեկնարկի քաղաքային հեծանվային զբոսանքը: Երեկոյան նախատեսվում է խարույկ, երգ, պար և հետաքրքիր ժամանց: Հունիսի 16-ին մեկնարկում է 10-րդ հոբելյանական ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ լեռնային հեծանվասպորտի մրցաշարը, որին հեծանվորդները կմրցեն յոթնյակի, եռյակի և փոխանցիկ Գավաթի համար: Նախագիծն իրականացվում է ՄԱԶԾ Սլովակիայի տրանսֆորմատիվ ֆոնդ, Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդ ծրագրի շրջանակներում և Ստեփանավանի համայնքապետարանի աջակցությամբ: Հարցերի դեպքում զանգարահել 099 566 001 հեռախոսահամարով:
ըստ visitstepanavan.am կայքի
Պուշկինի լեռնանցքից սկիզբ առնող ոլորանները Ստեփանավան են տանում: Մի նոր աշխարհ է սկսվում թունելից այս կողմ, որ ամեն տարվա եղանակին յուրահատուկ է. սաղարթախիտ ծառերը, մինչև Գարգառ, Ստեփանավան եկողներին հեքիաթային աշխարհ են տեղափոխում:
Եթե մտնես քաղաք ու տեղացիներին հարցնես, թե ինչն է քաղաքը գրավիչ դարձնում, հազար ու մի բան կնշեն, հետո էլ տուն կհրավիրեն, սուփրա-սեղան կբացեն ու զրույցն արդեն սեղանի շուրջ կշարունակվի: Ու երբ ամփոփես ու ընդհանրական ներկայացնես Ստեփանավան այցելելու, Ստեփանավանը սիրելու պատճառները, այսպիսի պատկեր կստացվի.
Արի՛ Ստեփանավան, արի՛ միասին բացահայտենք փոքրիկ քաղաքի մեծ առավելությունները:
զբոսաշրջային ցուցահանդես
Սիրո՞ւմ եք ճանապարհորդել և բացահայտել հայկական մշակույթն ու խոհանոցը, փնտրո՞ւմ եք նոր արկածներ և փորձառություններ, ապա ուշադրություն`
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն սիրով հրավիրում է մասնակցելու «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին։
Մայիսի 25-26-ին կբացահայտեք Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը՝ հարուստ մշակութային ժառանգությունը, գինին, համեղ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ինչպես նաև կմասնակցեք մի շարք հետաքրքիր փորձառությունների։
Հայաստանի 10 մարզեր
500+ մարզային զբոսաշրջային պրոդուկտներ
Գաստրո տաղավար՝ տեղում պատրաստվող մարզային ուտեստներով
Վարպետաց դասեր
Արկածային զբոսաշրջության գունեղ տաղավար
ֆոտոզոնա
Մշակութային ծրագրեր
Համաժողով՝ մայիսի 25-ին` https://bit.ly/3UO3Uxc
Հանդիպման վայր՝ Երևան, Սիզընս Այգի (Seasons Park)
Մայիսի 25 ժամը՝ 12։00 — 21։00
Մայիսի 26 ժամը՝ 12։00 — 17։00
Քո ճանապարհորդությունը Հայաստանում սկսվում է այստեղից։
Միացի՛ր մեզ և ճանաչի՛ր Հայաստանի թաքնված ուղին։
Մեր հյուրատունը կգտնեք լոռու մարզի տաղավարում։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է։
«Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդես 2023-ի հոլովակը`