Ստեփանավան Հաուս հյուրատունը հիմնադրվել է 2021 թվականին: Առաջին հյուրերին սկսել ենք ընդունել արդեն նույն թվականի սեպտեմբերի 21-ից, որն էլ դարձել է մեր ծննդյան ամսաթիվը: Օրը պատահական չէ ընտրված. Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի օրը ընդունել առաջին հյուրերին շատ պատասխանատու քայլ է, որը մենք պատվով կատարեցինք:
Մեր առջև դրված գլխավոր խնդիրներից մեկը հյուրատան կարգավիճակն էր: Ի սկզբանե որոշվեց, որ հյուրատունը պետք է լինի ԸՆՏԱՆԵԿԱՆ, և չսխալվեցինք: Մեր հյուրատունը կահավորվեց ընտանեկան հանգստին անհրաժեշտ բոլոր հարմարություններով և մինչ օրս մեծ գնահատանքի է արժանանում մեր բոլոր հյուրերի կողմից:
Հյուրատունը կապիտալ վերանորոգված է, կահավորված անհրաժեշտ գույքով և տեխնիկայով` օդորակիչ, հեռուստացույց, երաժշտական կենտրոն AUX համակարգով, սառնարան, էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սալօջախ, գազ, միկրոալիքային վառարան, լվացքի մեքենա, փոշեկուլ, վարսահարդարիչ:
Տանն առկա է գերարագ WI-FI ինտերնետ կապ:
Տունն ապահովված է մշտական տաք և սառը ջրով։
Տունը ջեռուցվում է։
Առկա է մաքուր սպիտակեղեն: Խոհանոցն ապահովված է անհրաժեշտ սպասքով: Սանհանգույցում կան անհրաժեշտ բոլոր պարագաները:
Բակում կա գեղեցիկ տաղավար, ճոճանակ, մանղալ:
Տան ամբողջ տարածքը պարսպապատ է, հնարավոր է կայանել երկու մեքենա:
Տանն առկա հատուկ քարտեզի միջոցով կարող եք ծանոթանալ մոտակայքում առկա տեսարժան վայրերին, նրանց հեռավորություններին` Ձեր հանգստյան օրերն ավելի լավ կազմակերպելու համար:
Մոտակայքում առկա են խանութներ, քաղաքում գործում են պատրաստի սննդի առաքման ծառայություններ:
ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԲԱՐԻ ՀԱՆԳԻՍՏ ՄԵՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՀՅՈՒՐԱՏԱՆԸ