+37495668869

Find a Room

When you want to be our guest ?

Ստեփանավան Հաուսն իր հյուրերին առաջարկում է տուրեր Դենդրոպարկ, Սուրբ Նիկոլայ եկեղեցի, Լոռի Բերդ, Սուրբ Նշան մատուռ, Ջրաշուշանների լիճ, Վարդաբլուրի լճեր, Հնեվանք, Արևածագի ձոր:

  • Ինչպես նաև առաջարկում ենք էքստրեմալ տուրեր` ձկնորսություն Ձորագետ գետում, արշավներ, լեռնագնացություն:

ԴԵՆԴՐՈՊԱՐԿ

Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։


ԼՈՌԻ ԲԵՐԴ

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 — 1020 թթ.։


Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի

Ռուս-ուղղափառ եկեղեցի է Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թվականին ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուսուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։

Գործել է մինչև 1988 թվականը։ Զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ։