AIR FEST STEPANAVAN

Բոլորի կողմից արդեն սիրելի դարձած Airfest-ը հետ է վերադառնում նոր, ավելի մեծ ֆորմատով | Air Fest VI Stepanavan

Ավելացրե՜ք Օգոստոսի 26-ը Ձեր օրացույցում․ այն շուտով կդառնա ամառվա ամենահիշվող օրերից մեկը։ Ժամը 12:00-ից սկսած Ստեփանավանի օդանավակայանում դուք ականատես կլինեք մեծ օդային փառատոնի․ երկնքում կհայտնվեն տարատեսակ թռչող սարքեր՝ ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ՝ համալրված օդային շոու ծրագրերով, բենդների և DJ-ների կատարումներով։

Ի դեպ, փառատոնը միայն հետաքրքիր ժամանցի մասին չէ․ վերջինիս հիմնական նպատակը Հայաստանում փոքր ավիացիայի զարգացումն է։ Air Fest-ի շրջանակում այս անգամ մենք կհյուրընկալենք ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր կկիսվեն իրենց փորձով՝ անդրադառնալով ավիացիայի ներկայիս թրենդներին։ Իսկ պրոֆեսիոնալ օդաչուները կանցկացնեն կրթական լեկցիաներ՝ ոգեշնչելով ոլորտով հետաքրքրված ապագա մասնագետներին։

Հետևե՜ք այս յուրօրինակ փառատոնի մասին հետաքրքիր թարմացումներին և մանրամասներին: Օգոստոսի 26-ը շուտով կդառնա ձեր կյանքի լավագույն և անմոռանալի օրերից մեկը։