ՃԱՆԱՉԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ
զբոսաշրջային ցուցահանդես

Սիրո՞ւմ եք ճանապարհորդել և բացահայտել հայկական մշակույթն ու խոհանոցը, փնտրո՞ւմ եք նոր արկածներ և փորձառություններ, ապա ուշադրություն`
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն սիրով հրավիրում է մասնակցելու «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին։
Մայիսի 25-26-ին կբացահայտեք Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը՝ հարուստ մշակութային ժառանգությունը, գինին, համեղ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ինչպես նաև կմասնակցեք մի շարք հետաքրքիր փորձառությունների։
Հայաստանի 10 մարզեր
500+ մարզային զբոսաշրջային պրոդուկտներ
Գաստրո տաղավար՝ տեղում պատրաստվող մարզային ուտեստներով
Վարպետաց դասեր
Արկածային զբոսաշրջության գունեղ տաղավար
ֆոտոզոնա
Մշակութային ծրագրեր
Համաժողով՝ մայիսի 25-ին` https://bit.ly/3UO3Uxc
Հանդիպման վայր՝ Երևան, Սիզընս Այգի (Seasons Park)
Մայիսի 25 ժամը՝ 12։00 — 21։00
Մայիսի 26 ժամը՝ 12։00 — 17։00
Քո ճանապարհորդությունը Հայաստանում սկսվում է այստեղից։
Միացի՛ր մեզ և ճանաչի՛ր Հայաստանի թաքնված ուղին։
Մեր հյուրատունը կգտնեք լոռու մարզի տաղավարում։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է։
«Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդես 2023-ի հոլովակը`