ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ
լեռնային հեծանվասպորտի մրցաշար

Հեծանվորդների Ֆեդերացիան Ստեփանավանի համայնքապետարանի աջակցությամբ՝ հունիսի 15-16-ը, իրականացնում է երկար սպասված հոբելյանական #ՄարզայինԳավաթ 10-րդ նախագիծը՝ լեռնային հեծանվասպորտի մրցաշարը, որն այս տարի տեղի է ունենալու #Ստեփանավան համայնքում: Ստեփանավանում հեծանվային մշակույթի զարգացմանը միտված մեկնարկել են մի շարք նախագծեր և միջոցառումներ, որոնց շրջանակներում քաղաքում տեղադրվել են ԿԻՍԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ճանապարհային տեղեկատվական նշաններ և հեծանվային կայանատեղիներ: Հունիսի 15-ին նախատեսվում է տեղադրված նշանների ու կայանատեղիների բացման արարողությունը, այնուհետև կմեկնարկի քաղաքային հեծանվային զբոսանքը: Երեկոյան նախատեսվում է խարույկ, երգ, պար և հետաքրքիր ժամանց: Հունիսի 16-ին մեկնարկում է 10-րդ հոբելյանական ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ լեռնային հեծանվասպորտի մրցաշարը, որին հեծանվորդները կմրցեն յոթնյակի, եռյակի և փոխանցիկ Գավաթի համար: Նախագիծն իրականացվում է ՄԱԶԾ Սլովակիայի տրանսֆորմատիվ ֆոնդ, Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդ ծրագրի շրջանակներում և Ստեփանավանի համայնքապետարանի աջակցությամբ: Հարցերի դեպքում զանգարահել 099 566 001 հեռախոսահամարով: